Կոտայքում ավելացել են սպանությունները
Կոտայքի մարզում 2021թ.-ի առաջին 9 ամսում արձանագրվել է հանցագործության 1725 դեպք:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ, ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սպանությունները, նվազել են գողության դեպքերը:
Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել է, որ պատահարների թվի նվազման համար խնդրահարուց ճանապարհների, փողոցների կահավորման վերաբերյալ թիրախային միջնորդություններ են ներկայացրել ոստիկանությանն ու այլ մարմիններին։
Համայնքների ղեկավարներին առաջարկել են գողությունների առավել հաճախ թիրախ դարձած բազմաբնակարան շենքերի մուտքերը փակել կոդավորված դռներով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում