Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու որոշմանը, գրում է.
«Քննիչի որոշմամբ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Իսկ ավելի վաղ Ոստիկանությունն այս շոուի մասսովկան էր ապահովում։ Պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա։ Բրյուսելում։
Իկրայի իրա «քաղաքակիրթ» մատակարարի հետ։ Կարծում եմ՝ որոշ փշուրներ էլ գործ տվողին կհասնի։ Այ էտ բոլոր գործող անձինք պետք է որ գոհ լինեն իրենց արածից։ Ավելի ճիշտ՝ արածներից։ Նրանք շարունակում են փորել մեր պետության գերեզմանափորը։
Մարսելու՞ են այս ամենը։ Հիմա արդեն չգիտեմ։ Բայց վստահ եմ, որ Սամսոնյանի ձեռքից էլ պրծում չունեն։ Համենայն դեպս իրենց մամաներն ու ազգի տակը այսուհետև լինելու են հանրության ուշադրության կենտրոնում։ Սրանում ես գրեթե չեմ կասկածում։ Որովհետև ինչ ուզում ես արա, մեկ է՝ փոս փորողն ինքն է վերջը փոսն ընկնում։
Նարեկ ջան, Աստծով»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
- Պարտադիր չէ, որ անձրևանոցը դիտարկվի հենց անձրևանոց. «Իկրայի գործով» Փաշինյանի անվտանգության նախկին պետի ցուցմունքից
- «Իկրայի գործով» Փաշինյանի թիկնազորի նախկին պետին այսօր բերման են ենթարկելու դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան