ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են գերությունից վերադառնալուց հետո կալանավորված անձանց
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:
Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»։
Հարակից հրապարակումներ`
- Եղիշե Կիրակոսյանը գտնում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ազդեցություն կունենա գերիների խնդրի վրա
- Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից. Մինասյան
- Գերությունից վերադարձած զինծառայողներից մեկը չի կալանավորվի
- Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
- Արսեն Ղուկասյան. «Ալեն Սիմոնյանը չլինի, սև շուն բալաք թուլեն լինի, պիտի պատասխան տա»
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում