Քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված. Միհրան Պողոսյան
«Դատական համակարգում այս ԲԴԽ-ի առաջին հաջողությունն եղել է մակագրման էլեկտրոնային համակարգի վերացումը և դրանից հետո բոլոր գործերը մակագրվում են ձեռագիր, այդ թվում նաև Աշոտ Մինասյանին կալանավորելու գործը»,- հայտնեց Մինասյանի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ իշխանություններն ավելի առաջ են գնացել և հատուկ կալանքների համար առաջին ատյանի դատարանում ստեղծվել է մասնագիտացված դատարան և այդ գործերի վերաքննության կարգով Վերաքննիչ դատարանում էլ ստեղծվել է վերաքննիչ մասնագիտացված 6 դատավոր, որոնք նույնպես գործերը ստանում են ձեռագիր մակագրությամբ
Նա ասաց, որ էլեկտորնային համակարգը տեխնիկական խնդիր ունի, որի վերականգնումը բարդ չէ, բայց իշխանությանը այն ձեռք չի տալիս, քանի որ քաղաքական վերահսկողության տակ գտնվող գործերը շատ են։
Փաստաբանը շեշտեց, որ այդ քաղաքական գործերից նույնիսկ 1-2-ն անկախ դատավորի մակագրելը խնդիր է իշխանության համար, դրա համար էլ էլեկտրոնային մակագրման համակարգը չի գործարկվում։
Տեղեկացնելով, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է ապօրինի զենք ռազմամթերք պահելու համար՝ Միհրան Պողոսյանը շեշտեց, որ հանրապետությունում կան բազմաթիվ դեպքեր նման մեղադրանքով, բայց այդ անձանց նկատմամբ չի կիրառվել կալանավորումն որպես խափանման միջոց։
«Նրանք երաշխավորում են, որ Մինասյանը չի թաքնվի և դատական գործընթացին չի խոչընդոտի։ Եթե այս միջնորդությունները դատախազությունը մերժում է, ապա այն փաստում է, որ քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված»,- հայտնեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վնգստացող դատավորներ» արտահայտությամբ, մեկնարկեց վնգստացող դատավորներ պատրաստելու գործընթացը. Սերժ Սրապիոնյան
- «Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան