Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից
Այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման հերթական ռաունդն է։ Հանդիպումը նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Արևելյան գործընկերությունն» այն հարթակն է, որին լիիրավ մասնակցություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և այս հարթակի օրակարգը թույլ տալիս է քննարկել հարցերի եւ մարտահրավերների լայն շրջանակ՝ անվտանգայինից մինչեւ մարդու իրավունքներ։ Ջո Բայդենի դեմոկրատական «տուսովկային» Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չարտաբերեց ագրեսոր Ադրբեջանի, ռազմագերիների, Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական գրոհների մասին՝ չնայած խոստացել էր, և հաշվի առնելով բայդենյան նախաձեռնության ձևաչափը՝ միանգամայն տրամաբանական կլիներ։
Բայդենյան ժողովի միակ «նստվածքը» հերթական անգամ Ռուսաստանի նյարդերի վրա ազդելը եղավ, եթե, իհարկե, հենց դա չէր սույն «տուսովկային» մասնակցելու իրական մեսիջը։
Այսօր կրկին tet a tet խոսելու են Փաշինյանն ու Ալիևը։ Եւ այսօր, պատերազմի կապիտուլյացիոն հայտարարությունից մեկ տարի անց, այդ հայտարարության կարևորագույն կետերից մեկը մնում է չկատարված՝ ռազմագերիների վերադարձը։
Չնայած ամիսներ առաջ «чуть ли не» ազգային հերոսի կոչման հավակնող ռազմագերիները, ում տրապի տակից բուկետով դիմավորում էր փոխվարչապետը, սահուն տրանսֆորմացվեցին դասալիքների, ինչը, բնականաբար, պիտի քննվի, այդուհանդերձ, այսօր կա ևս մեկ հնարավորություն՝ խոսելու Ադրբեջանի ագրեսիայից, Հայաստանի ինքնիշխան տարածքում մայիսից12-ից ադրբեջանական նախրի կոնստանտ ներկայությունից, արցախյան խնդրի կարգավորման և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի շարունակությունից ու այն ռազմական հանցագործություններից, որ 44-օրյա պատերազմում կատարել է Ադրբեջանը։
Ի դեպ, ես գրեթե վստահ եմ, որ այս հանդիպումից հետո որոշակի թվով ռազմագերիներ վերադառնալու են տուն ու դա, կարծում եմ, Պուտին-Շառլ Միշել դիալոգի հետևանք է լինելու՝ Սոչիի և Բրյուսելի հանդիպումներում որոշակի պարիտետ պահելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ ղեկավարը վաղը հանդիպում կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ
- Ռյաբկով. ԱՄՆ կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովն ուղիղ կապ չունի ժողովրդավարության հետ
- Կապիտուլյանտն անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան