Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին նրան հայտնել են թաղման արարողությանը մասնակցելու ընթացքում։ ԱԱԾ աշխատակիցներն այսօր նրանց տուն են գնացել։ Մանթաշյանն իր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ ներկայացել է ԱԱԾ։
«Ինձ ասացին, որոշում կա կայացված, պետք է իրազեկենք ու ձերբակալենք։ Ես իրենց ասացի՝ շոուի մասնակից դառնալ չեմ ուզում, այսօր դա տեսանք Սամսոնյան Նարեկի դեպքում։ Ինձ փորձում էին համոզել, ինչքան պետք է կսպասենք, տուն արի, բայց ես որոշեցի գալ այստեղ»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը։
Նա պնդում է, որիրեն ձերբակալում են Հայաստանի դրոշը ծածանելու համար։
«Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ քաղաքացիները մտան շենք, ես նրանց հետ եմ եղել, վերցրել եմ միջանցքում դրված Հայաստանի դրոշը և ծածանել եմ։ Ինձ մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով կողոպուտի համար, որը միայն ծիծաղ է առաջացնում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
- «Իկրայի գործով» Փաշինյանի թիկնազորի նախկին պետին այսօր բերման են ենթարկելու դատարան