
Թուրքիան առանց նախապայման Երևանում դեսպանատուն բացողը չի․ Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը գրում է․
«Թուրքիան առանց նախապայման Երևանում դեսպանատուն բացողը չի։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է Երևանում իրենց դեսպանատան բացման հավանականության մասին, իսկ հայ ժողովուրդը դա իմանում է «թերթերից»։Եվ որևէ մեկը չկա ասի դա ինչ պայմանով է արվելու և արդյոք՞ մեր կողմին չի պարտադրվել էն ամենը ինչի մասին բոլորիս քաջ հայտնի է:
Չի կարող առանց նախապայման սահման բացվել,այստեղ մեզանից գաղտնի է պահվել մի ողջ գործընթաց»:
Հարակից հրապարակումներ`
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
- Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին.«Եթե շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա»