Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը երկարատև հացադուլից հետո անցնում է բուժման կուրս, երեքշաբթի օրվանից սկսել է իր բնականոն սննդակարգով սնվել, բժիշկները հանել են նրա սննդի սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Արդարադատության նախարարության բժշկական խորհրդի անդամ Ելենա Գիորգաձեին։
«Երեքշաբթի օրվանից նա սննդային սահմանափակումներ չունի։ Ամենակարևորն այն է, որ նրա մոտ սպիտակուցի մակարդակն արդեն նորմալ է։ Նաև աստիճանաբար հեռացվում են նախկինում նշանակված բժշկական հավելումները, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, միկրո և մակրոէլեմենտները: Անալիզները նորմալ են, էնդոկրինոլոգն ավարտել է իր աշխատանքը»,- լրագրողներին ասել է Գիորգաձեն։
Նրա խոսքով, Սահակաշվիլին դեռ թույլ է իրեն զգում, անշարժության և հուզական սթրեսի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
- Սաակաշվիլին ուկրաինացիներին խնդրել է միանալ FreeMisha ակցիային
- Կիկաբիձեն տեսակցել է Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին խոստացել է բանտից դուրս գալուց հետո վերադառնալ Ուկրաինա
- Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք չունի
- Սաակաշվիլիի համար ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի դատարանի մոտ
- Սաակաշվիլիին թույլ են տվել ներկա լինել իր դատին
- Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստը
- Սաակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ
- Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել
- Սաակաշվիլին օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
- Բժիշկ. Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին