Բողոքի ակցիա. Վարչապետը մոռացե՞լ է, որ իր համար մեքենաների տակ էինք պառկում, ինչի՞ չէին տանում, մեզ կոխեին բերդ
Պարեկները ծեծել են քաղաքացուն՝ Սերգեյ Շաքարյանին։ Վերջինին դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։ Այսպես են խնդիրը ներկայացնում Շաքարյանի հարազատները, որոնք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
«Այ էս միլիցուն, էս Պրազյան զիբիլին պիտի սատկացնեմ»,- բարկացած ասում է Շաքարյանի հայրը՝ ցույց տալով ձեռքում պահած ոստիկանի ու որդու արյունոտ դեմքորվ նկարը։
Որդուն կալանավորելու վերաբերյալ որոշումը նա անարդար է որակում։ Կառավարությունում այսօր նրան ընդունել են, ասել են՝ ոչնչով օգնել չեն կարող։
«Ինչ-որ նոր դատավոր վերցրել է առանց քննության, առանց նկարները նայելու կալանավորում է։ Ես ամեն տեղ գնալու եմ, էս հարցն այսպես չեմ թողնելու, կապացուցեմ, որ ոչ ոստիկանապետ գոյություն ունի, ոչ վարչապետ, ոչ էլ երկիր։ Սա անելու բան չի։ Խփել են, աչքը ճղել են, հիմա էլ ասում են՝ քննություն է գնում, բայց էդ ոստիկանը ծառայության մեջ է»,- ասաց հայրը։
Շաքարյանն ասում է, որդին երեք անչափահաս երեխա ունի, ինքն էլ, որդին էլ ներկրող են։
«Բռնե՞ն երկրորդ գիծ կանգնելու համար տանեն, մտցնե՞ն բերդ։ Երևի մեր վարչապետը մոռացել է, որ իր համար մեքենաների տակ էինք պառկում, ինչի՞ չէին տանում մեզ կոխեին բերդ։ Սա ի՞նչ կարգ է, հասկացանք՝ խստացում, բայց չասինք հելնի ժողովրդի գլխին խփի»,- ասում է հայրը՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որ արդարությունը հաղթի, որդին ազատ արձակվի, հակառակ դեպքում «չգիտեմ ինչ կանեմ իշխանությանն էլ, կառավարությանն էլ»։
Հարազատներն ասում են՝ իրենց բողոքելու փոխարեն պարեկն է բողոք ներկայացրել, նրան մեղադրում են նաև սխալ ցուցմունք տալու համար։
«Մենք բոլոր նյութերը տրամադրում ենք, որ պատրուլն է մեղավոր, բայց նստացնում են իմ որդուն։ Ինչի՞»,- ասում է Շաքարյանի մայրը։
Հարազատները համոզված են, որ ամեն ինչ անում են «պատրուլ»-ի անունը պահելու համար։
«Վիդեոյում երևում է, ոնց են վազում նրա հետևից, խփում։ Սուտ ցուցմունք է տվել, ինչ ասես, երբ ոստիկանը նման բան է անում»,- նշում են հարազատները։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում