Հյուրանոցների հյուրերի ամենաարտասովոր խնդրանքները 2021-ին
Բրիտանական հյուրանոցների խոշոր ցանցը 2021 թվականին իրականացրել է հյուրերի արտասովոր հարցումների աուդիտ և հրապարակել ամենահիշվողները։ Այս մասին գրում է«ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Express-ին։
Այսպիսով, Էդինբուրգում հյուրանոցի հաճախորդներից մեկը խնդրել է իր համար կեսօրվա թեյ կազմակերպել պանդաների հետ կենդանաբանական այգում:
Յորքում ապրող մեկ այլ զբոսաշրջիկ պնդել է, որ աշխատակիցները երգեն կողքի սենյակում, քանի որ նա ցանկանում էր համոզվել, որ այն ձայնամեկուսացված է:
Մեկ այլ հաճախորդ մուտքագրվելիս խնդրել է հարավային կողմի պատուհանով սենյակ տրամադրել, քանի որ առավոտյան նրան արևի լույս է պետք «իր աուրան լիցքավորելու համար»:
Չեսթերի կայարան ժամանած հյուրը պահանջել է, որ իրեն հյուրանոց բերեն կառքով, իսկ տաքսու վարորդն էլ լինի հռոմեացի զինվորի զրահով։
Զբոսաշրջիկը Նյուքասլի հյուրանոցի անձնակազմին խնդրել է գտնել մանկական լողավազան՝ իր տնային ձկների համար։
Իսկ Բրայթոնում հյուրը փորձել է ընդունարանի աշխատակցին համոզել ճայերին ստիպել երգել, այլ ոչ թե գոռալ։
Նաև զույգերի կողմից են արտասովոր ցանկություններ եղել.
«Կարո՞ղ եք կազմակերպել, որ ընկնող աստղը ընկնի հենց լողափի վրայով երեկոյան ժամը 22։00-ին, երբ ես ու կինս գնալիս լինենք զբոսնելու», - հարցրել է Բլեքփուլի հյուրանոցի հյուրը: