Ռուսական անօդաչուները տեխնիկապես գերազանցում են թուրքական «Bayraktar»-ներին․ Յուրի Բորիսով
Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, փոխանցում է ermenihaber-ը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլ նաև տեխնիկապես գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել թուրքական Bayraktar-ների հետ։
Ըստ Բորիսովի՝ Ռուսաստանը կարող է համալրել ԱԹՍ արտադրող և արտահանող երկրների շարքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան