Փորձագետները բացատրել են, թե ինչու է օդանավի սրահում միշտ սառը
Փորձագետները բացատրել են, թե ինչու են ինքնաթիռում պահպանում սառը ջերմաստիճանը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով The Sun-ին։
«Ձեր ոսկորները սառեցնելու լուրջ պատճառ կա, և ոչ միայն նրա համար, որ դուք շնորհակալություն հայտնեք տաք սննդի համար»,- ասում են մասնագետները:
Ըստ նրանց՝ ամեն ինչ շատ պարզ է, եթե օդանավում շատ շոգ լինի, ապա ուղևորները կարող են ուշաթափվել։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի հեշտ է կորցնել գիտակցությունը թռիչքի ժամանակ հիպոքսիայի պատճառով:
«Ուշագնացությունը տեղի է ունենում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, օդի բարձր ջերմաստիճանը և սրահում ճնշումը միայն վատացնում են իրավիճակը», - բացատրում են փորձագետները: