ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Չավուշօղլուի և ՀՀ ԱԳՆ հայտարարությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները:
«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլու և Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ ներկայացուցիչների նշանակելու վերաբեյալ»,- գրել է Էնթոնի Բլինկենը Թվիթերում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքելով այդ հայտարարությանը, գրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Մտավախություն ունեմ՝ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել, ստվերել համանախագահների ֆորմատը. Արա Այվազյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում
- ԱԳՆ խոսնակ. Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը
- Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին
- Անկարան և Երևանը կբացեն չարտերային ավիահաղորդակցությունը. Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան