15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 14-ին կատարվել է 7801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 255 հիվանդ, գրանցվել է մահվան 17 դեպք: Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7076 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7856 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1486 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9342 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2464749 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 13.12.2021. Կորոնավիրուսի 66 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 08.12.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 410 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- 07.12.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, 28 մարդ մահացել է
- 06.12.2021. Կորոնավիրուսի 95 նոր դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է