Թուրքն էլ այնքան ապուշ չի, որ թողնի, որպեսզի հայը կապիտուլացված վիճակում փող աշխատի ու պետություն պահի. Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է.
«Երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, որպեսզի Հողը, Հայրենիքը, Հավատքը և Ազգը հարատևի ազատ ու անվտանգ՝ դա մարդկային առաքելության ամենավեհ և անգերազանցելի դրսևորումն է։
Դա Հայրենիքի սրբագործման, անփոխարինելիության ու հավերժության հաստատումն է։
Իսկ երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, որպեսզի իրենից հետո, է՜լ ավելի սրբացած Հողը հանձնես, թշնամու թելադրած պայմաններով ճամփա բացես ու միայն փող աշխատելու և լափելու մասին մտածես՝ դա մարդկային ցեղի անգերազանցելի ստորությունն է։
Զորքը զոհաբերելուց անմիջապես հետո, թուրքի հետ փող աշխատելու մասին մտածող անհայրենիք իշխանությունն արդյոք արժանի՞ է իր ժողովրդին։
Թուրքն էլ այնքան ապուշ չի, որ թողնի, որպեսզի հայը կապիտուլացված վիճակում փող աշխատի ու պետություն պահի։ Փող աշխատողները լինելու են միայն նիկոլական ՔՊ-ի նեղ շրջապատի դավադիրները, որպեսզի հաջորդ քայլին օգնեն թուրքերին՝ Հայաստանն ու Արցախը հայաթափելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Չարիքի իշխանությունը գնում է նոր արկածախնդրության. Իշխան Սաղաթելյան
- Հայաստանի թուրքացման ծրագրի շրջանակներում հատուկ հրահանգով ակտիվացել է 5-րդ շարասյունը. Արթուր Ղազինյան
- Թուրքիան առանց նախապայման Երևանում դեսպանատուն բացողը չի․ Վահան Բաբայան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին