«Կախում եմ Արցախի դրոշը»
Արդեն մի քանի օր է հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները ֆեյսբուքում ակցիա են իրականացնում՝ «ՄիտքսԱրցախին #ArtsakhFlagChallenge»՝ ցուցադրելով Արցախի Հանրապետության դրոշը:
«Կախում եմ Արցախը միշտ մտքիս պահելու դրոշը։
Այսպես, զորակցություն եմ հայտնում Արցախին ու Արցախի հայրենակիցներիս։ Ինչքան էլ փորձեն մտքներիցս հանել Արցախը, չի ստացվելու, քանի որ բոլորս նույն նպատակի համար կանք ու նույն պայքարի մեջ ենք։
Չկա Արցախ առանց Հայաստանի և չկա Հայաստան առանց Արցախի»,- գրել է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը:
Նրա առաջարկին արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը. «Ի՞նչ անել, երբ թշնամիդ կանգնեցնում է քո ավտոբուսը քո իսկ երկրում, ու վրայից ջնջում Արցախի դրոշը։
Ի՞նչ անել, երբ Արցախից լուրեր են գալիս, որ քո իսկ տանը քո գոյությունը իրավունքը չընդունող նույն թշնամին պահանջում է, որ Արցախում հայկական պոստերից իջեցնեն դրոշները։
Կարծում եմ՝ պատասխանը մեկն է․ այդ նույն դրոշը ծածանել հնարավորինս շատ վայրերում։
Մենք հիմա իսկապես մութ ժամանակներում ենք ապրում, գուցե մեր կյանքի ամենամութ ժամանակներում։ Բայց ի՞նչ անենք, կյանքը հո միայն վայելքներն ու հաճույքները չեն։
Իմ համոզմամբ, իրավիճակի հետ չհաշտվողներին այս պարագայում մնում է հասկանալ սեփական լիազորությունների ու հնարավորությունների տիրույթը ու հենց այդ տիրույթում դիմադրել։
Թող թշնամիդ իր բարեկամներով քո երկրի տարածնքերն օտար անուններով անվանի, դու հավաքի 1, 2, 10-20 պատանի կամ երիտասարդ ու բացատրի, որ այսօր օտար անունունով անվանվողը իր ու իր պապերի հայրենիքն է։ Ջնջում են դրոշդ, դու մի քանի անգամ շատ սկսիր նույն այդ դրոշն օգտագործել ու այսպես շարունակ։
Հովհաննես Իշխանյանը երեկվանից առաջարկում է ի պատասխան մեր իրականության Արցախի դրոշներ կախել մեր տներից։ Ես միանում եմ այս կոչին` կարծելով, որ սա անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է արվի»:
Իրավաբան Վարազդատ Հարությունյանը միացել է ակցիային և գրել.
«Ինքս միացյալ (Արցախի հետ) Հայաստանի համոզված հետևորդն եմ ու ինքնորոշում-անկախություն կոնցեպտը համարում եմ ժամանակի մեր թքած կպցրած իրավաքաղաքական մտքի արգասիքը:
Այնուամենայնիվ պատշգամբից կախել եմ Արցախի դրոշը որպես բողոքի ու հիշեցումի ակտ և նույնը կոչ եմ անում անել ընկերներիս:
Ողողե´նք Հայաստանը Արցախի դրոշներով: Մեր ազգային-ազատագրական պայքարի պատմությունը շարունակվելու է գրվել:
Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ»։
Լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանը միացել է «Չկա Հայաստան առանց Արցախի» ակցիային և կոչ արել արցախյան դրոշը կախելու նախաձեռնությանը միանալ ժուռնալիստների միության նախագաh Սաթիկ Սեյրանյանին և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Արմեն Աշոտյանը գրել է. «Այս պահին հենց Արցախում։ Այստեղից գնած դրոշով կգամ Երեւան ու կշարունակեմ մարտահրավերը»:
Տեր Սերոբ քահանա Ազարյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Չկա՛ Հայաստան առանց Արցախի։ There's no Armenia without Artsakh!
Արցախը մեր հայրենիքի մասն է, տարածք չէ։ Աստված պահապան մեր հայրենիքին»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն անցել է Արցախը հանձնելու պայամանգրաիրավական ձևակերպումներին. Էդգար Ղազարյան
- Արցախում արյունալի պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերի. ԱԳ նախարար
- Վրթանեսյան. Նիկոլը պաշտոնապես համաձայնել է ներգրավել Թուրքիան արցախյան խնդրի կարգավորման գործընթացում
- Արցախը անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում. Արտակ Բեգլարյան
- Այսպես տարիներ շարունակ նիկոլական սուտը տեղ գտավ Հայաստանում, խեղդեց Արցախը, քանդեց բանակը․ Արտակ Զաքարյան
- Չենք ձևակերպել, թե մեր ԶՈւ ինչ խնդիր ունի լուծելու, ինչ խնդիր ենք դնում ԶՈւ վրա Արցախի, Հայաստանի մասով. Տիգրան Աբրահամյան
- Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան