15.12.2021. Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 14.12.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 10.12.2021. Արցախում կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 08.12.2021. Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 04.12.2021. Արցախում կորոնավիրուսով 18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները