Շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 17,7 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն՝
2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
«Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 73 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 17.754.575 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 32 դեպքով հաշվարկվել է 491.150 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է 2 հանձնարարագիր ընդերքօգտագործման ոլորտում ստուգում իրականացնելու մասին:
Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 990.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3.238.506 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան