Հնդկաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 61-ի
Հնդկաստանի իշխանությունները հայտնել են, որ կորոնավիորւսի «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ավելի քան 20-ով և հասել 61-ի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նոյեմբերին աֆրիկյան երկրներում հայտնաբերվել է «Օմիկրոն» կորոնավիրուսային շտամը, որը նախորդ տարբերակներից տարբերվում է մեծ թվով նոր մուտացիաներով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ նիստից հետո, որոշել է կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգիչ տարբերակ։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամից 1000-ից 10-ը կարող են մահանալ. վրացի իմունոլոգ
- Հունգարիայում հայտնաբերվել են «Օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը
- Բրիտանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին մարդը
- Ռուսաստանում «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 16-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան