«Հրապարակ». Հայկ Մարությանը պատրաստվում է վարորդների բոլոր պահանջները բավարարել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը, որը Տարոն Մարգարյանի սանիկն է, ավտոբուսի վարորդների ակցիայի «զոհը» դարձավ` դիմում գրեց։ Բայց այդ հրաժարականին կողմ է եղել նաև Հայկ Մարությանը:
Երբ 2018-ին ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետևից դիմումներ էին գրում, վարորդները կանգնել են Թարփոշյանի մեջքին ու պահանջել, որ նա շարունակի աշխատել։ Մարությանը տեսել է, որ նա իրոք հարգանք է վայելում, ասել է՝ թող մնա։
Հիմա վարորդները Թարփոշյանից դժգոհ են, Հայկ Մարությանն էլ նրան սիրով քավության նոխազ դարձրեց և պատրաստվում է մյուս պահանջներն էլ բավարարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան