Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են.Մխիթար Զաքարյան
«Դրանք անհամեմատելի և տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են և ես դեմագոգիա եմ համարում դրանք իրար հետ փոխկապակցելը»,-Աժ-ում հայատարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը՝ պատասխանելով Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը՝ նույն հարթության վրա դնելու Ալիևի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ հաղթած պետությունը պարտված պետության հետ փոխհարաբերություններում ձգտում է առավելագույնին, իսկ Հայաստանը պետք է ձգտի այս իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։
Ըատ Զաքարյանի՝ բոլոր ճանապարհները պետք է գործարկվեն տնտեսական շահը հաշվի առնելով, սակայն այդ գործընթացը պետք է արվի այն ժամանակ, երբ պետությունը մեջքը շտկած լինի և՝ պարտությունից ուշքի եկած։
Նկատելով, որ ՀՀ շահերն առաջ տանելու համար պետք է գործոն լինել՝ պատգամավորը կարևորեց պետության ուժեղանալը, որից հետո հնարավոր կլինի հարաբերություն կառուցել։
«Իմ կարծիքով՝ հիմա այդպիսի գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ ընդունելու ամենաանհարմար ժամանակն է»,-ասաց Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատմանը։
Նա չհամաձայնեց Նիկոլ Փաշինյանի այն պնդումների հետ, թե Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներն ադրբեջանական են՝ միանշանակ պնդելով, որ դրանք միանշանակ հայկական են։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է ընդդիմությունն իր մանդատը վայր դնի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ եթե պետության շահը պահանջի, ապա մանդատները վայր դնելու հարցը կմտնի օրակարգ։
Պատասխանելով Տավուշի մարզի Ոսկեպարի հատվածում ՀՀ միջպետական ճանապարհի որոշ հատվածների՝ Ադրբեջանին հաաձնելու մասին տեղեկություններին՝ Զաքարյանն ասաց. «Նույնիսկ, եթե Հայաստանում և Արցախում ապրողները համաձայն լինեն որևէ փոքր հողակտոր զիջելու, ապա այն բարոյական հարթությունում չի դիտարկվի, քանի որ դրանք միայն մերը չեն, այլ հազարավոր տարիներից մեր նախնիներից է մնացել մեզ և դեռ սերունդներն են վայելելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին