Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց։ Այս մասին գրում է
Նշենք, որ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց որպես կալանքն ընտրելու մասին միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայության քննիչը։
«Գործ ունեինք պրոֆեսիոնալ իրավաբանի հետ, բայց, ցավոք, նա չունեցավ անհրաժեշտ կամք, որ մերժեր այս խայտառակ ու անբարոյական միջնորդությունը»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա հիշեցրեց, որ Մանթաշյանը կալանավորվել է մոտ մեկ տարի առաջ իրեն մեղսագրվող արարք կատարելու համար, մինչդեռ մեկ այլ դատարան արձանագրել էր, որ այդ արարքում հիմնավոր կասկածն է բացակայում։
«Սա ՀՀ գլխավոր դհոլչու ձեռագիրն է։ Եթե գլխավոր դհոլչու մակարդակով կարելի է ՍԴ որոշումներ քննարկել, փնովել, կասկածի տակ է առնել վերջնական դատական ակտի իրավաչափությունը, ապա պինչու պետք է կաշկանդվեն իրավապահ համակարգի մյուս անդամները, և սա նաև սիմվոլի նկատմամբ։ Ես հրաժարվում եմ հավատել, որ սա իրավական գործընթաց է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան