Նյու Յորքում առաջին անգամ ոստիկանությունը կղեկավարի կին
Ոստիկանությունում 23 տարվա ծառայության ընթացքում աֆրոամերիկուհի Սյուելը աշխատել է թմրանյութերի դեմ պայքարի և բարձր մակարդակի հետաքննության բաժիններում: Այս մասին գրունմ է «korrespondent»-ը։
Կիչանտ Սյուելը, որն աշխատում է որպես Նասաու օկրուգի դետեկտիվների բաժնի պետ, կգլխավորի Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը: Նա առաջին կինն է, ով կզբաղեցնի այդ պաշտոնը։
Նշվում է, որ Սյուելի նշանակումը դիտարկվում է որպես Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսի առանցքային որոշումներից մեկը, որն այդ պաշտոնին է մտնում հունվարի 1-ից և այժմ ձևավորում է իր վարչակազմը: