Վարդան Ոսկանյան. Գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Մեզ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բաշիբոզուկների «մաքսային» և «սահմանային» կոչեցյալ հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։ Հիմա Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել՝ պահանջելով իր երազած «միջանցքը»։
Եթե մի պահ պատկերացնենք, որ նրան տրվի նույնիսկ իր ամբողջ ուզածը, վստահեցնում եմ՝ չի բավարարվելու և վերջում, ինչպես խոսուն կերպով հայտնի է երևանյան աշխարհաբարից, ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»։
Լուծումը մեկն է՝ տքնաջան և գերակտիվ աշխատանքով ստանալով դաշնակիցների և միջազգային հանրության աջակցությունը, գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան