Փարիզի Աստվածամոր տաճարում ժամանակակից արվեստի գործեր և լուսային էֆեկտներ կավելացվեն
Ֆրանսիայի Ազգային ժառանգության և ճարտարապետության հանձնաժողովը հավանություն է տվել Փարիզի Աստվածամոր տաճարի ինտերիերի վերանորոգման առաջարկներին՝ չնայած նախաձեռնության հակառակորդների առարկություններին:
artguide.com-ը գրում է, որ նախագիծը նախատեսում է ինտերիերում ժամանակակից արվեստի գործերի և լուսային էֆեկտների ավելացում, թեև քննադատները կարծում են, որ նման նորարարությունները կխախտեն գոթական ճարտարապետության ներդաշնակությունը։
Հանձնաժողովը նաև լիազորել է տաճարի տնօրինությանը փոխել խորանի և այլ իրերի տեղը՝ այցելուների համար ավելի շատ տեղ հատկացնելու համար։
Տաճարի վանահայրը կարծում է, որ այս նորամուծությունները կդարձնեն տաճար այցելելն ավելի հեշտ և հաճելի, ինչպես նաև կստեղծեն «երկխոսություն» միջնադարյան ճարտարապետության և ժամանակակից տարրերի միջև։
Վերակառուցման ծրագիրը քննադատության է ենթարկվել, Ֆրանսիայի ավելի քան հարյուր հասարակական գործիչներ Le Figaro թերթում հրապարակել էին բաց նամակ՝ անդրադառնալով տաճարի վերանորոգման առաջարկներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան