ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվել է ռեկտորի մրցութային ընտրություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` միաձայն ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: Այս մասին հայտնում են համալսարանից:
«ԵՊԲՀ-ի ղեկավարումն առաջիկա 5 տարիներին ևս կլինի պրոֆեսիոնալ ամուր ձեռքերում՝ ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր, բժիշկ Արմեն Աբգարի Մուրադյանը»,- գրել է ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի մրցույթին մասնակցելու համար համապատասխան դիմում ներկայացրել էր միայն Արմեն Մուրադյանը:
Նա 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է:
Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան