Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ»,- Թվիթերում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարության՝ «եթե Երևանը պնդի, որ «Զանգեզուրի միջանցքում» պետք է մաքսակետեր տեղադրվեն, ապա Բաքուն նմանատիպ պայմաններ առաջ կքաշի Լաչինի միջանցքի շահագործման հարցում»։
«Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինն ու Մակրոնը հուսով են՝ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը օգտակար կլինի
- Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի. Արա Այվազյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան