Քաղաքական 10:37 15/12/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Վերհիշելով անմոռանալի ճամփորդությունը դեպի Հայաստան սենատոր Դոուլի հետ 1997 թվականին

Սենատոր Բոբ Դոուլի արտասովոր կյանքի մասին շատ է գրվել դեկտեմբերի 5-ից հետո, երբ նա իր մահկանացուն կնքեց  98-ամյա պատկառելի տարիքում։ Նա եղել է զինվոր, Կանզաս նահանգի ներկայացուցիչ՝ երկու տարի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ութ տարի,  ԱՄՆ սենատոր՝ 27 տարի, երեք ժամկետով Սենատի մեծամասնության առաջնորդ՝ 11 տարի, Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու՝ 1976 թվականին և նախագահի թեկնածու՝ 1996 թվականին։ Սենատոր Դոուլը պատերազմի հերոս էր և Հայ դատի պաշտպան:

Նրա կյանքում ողբերգական շրջադարձ եղավ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ծառայելով  ամերիկյան բանակում, նա ծանր վիրավորվեց Իտալիայում՝ լուրջ վնասվածք ստանալով ուսի ու աջ թևի շրջանում։ Հայ օրթոպեդ վիրաբույժ դոկտոր Համբար Կելիկյանը կարողացավ փրկել Դոուլի վիրավոր ձեռքը՝ յոթ վիրահատություններից հետո, որոնք հրաշագործ բժիշկը կատարեց առանց որևէ վճարի։

Նրան ֆիզիկապես բուժելուց առավել կարևոր էր, որ դոկտ. Կելիկյանը կարողացավ  բարձրացրել Սենատի ապագա առաջնորդի ինքնավստահությունը՝ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ մնացել է նրան, այլ ոչ թե դժգոհելու իր կորցրածից: Սա կարևոր դաս էր, որը Բոբ Դոուլը միշտ հիշեց իր ողջ կյանքի ընթացքում:

Դոկտ. Կելիկյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից մեկն էր: Նա իր հիվանդի` Բոբ Դոուլի հետ կիսվել էր Հայոց ցեղասպանության դժոխային իրողության մասին, որի ընթացքում կորցրել էր ընտանիքի մի քանի անդամներին, իսկ ինքը՝ հազիվ փրկվել: Այդ սարսափելի պատմություններն իրենց անջնջելի հետքը թողեցին երիտասարդ Դոուլի վրա, որը երբեք չմոռացավ հայոց ողբերգությունը: Երբ նա հասավ իշխանության ամենաբարձր աստիճաններին, հնարավոր ամեն ինչ արեց՝ բազմաչարչար հայ ժողովրդի նկատմամբ որոշ չափի արդարության հասնելու համար՝ փորձելով ստիպել Միացյալ Նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սենատում հայ ժողովրդի անունից Դոուլի վճռական ջանքերը խափանվեցին Քլինթոնի վարչակազմի և սենատոր Ռոբերտ Բիրդի (դեմոկրատ, Արևմտյան Վիրջինիա) կողմից:

Այնուամենայնիվ, 30 տարի անց Հայոց ցեղասպանության ճանաչմանը սենատոր Դոուլի համառ նվիրվածության արդյունքում առաջացած հրապարակայնությունը տվեց իր ցանկալի արդյունքը: Բարեբախտաբար, Բոբ Դոուլը այնքան երկար ապրեց, որ տեսնի իր անխոնջ աշխատանքի պտուղները, երբ նախագահ Ջո Բայդենը՝ Բոբ Դոուլի մտերիմ ընկերն ու քաղաքական մրցակիցը, 2021 թվականի ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Դոուլը անձնական գրություն ուղարկեց նախագահ Բայդենին՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Ցանկանում եմ ընթերցողների հետ կիսվել, վերհիշելով իմ ուղեկցումը սենատոր Դոուլին փաստահավաք ճանապարհորդության ժամանակ դեպի Հայաստան 1997 թվականի հոկտեմբերի 13-15-ը՝ գնահատելու Քըրք Քըրքորյանի ծրագրած բազմամիլիոնանոց մարդասիրական ծրագրերը նրա «Լինսի» հիմնադրամի միջոցով: Պատվիրակության կազմում էին դոկտոր Կելիկյանի դուստր Ալիս Կելիկյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջիմ Ալջյանը և նրա կինը՝ Մարջորին, սենատորի երկու օգնականները և Սյու Թեմկինը՝ Վաշինգտոնում Դոուլի փաստաբանական գրասենյակի հարկային փաստաբանը։

Մենք ուղևորվեցինք Քըրքորյանի անձնական ինքնաթիռով։ Ես պատվիրակության հետ ճամփորդել եմ որպես Հայաստանում «Լինսի» հիմնադրամի ծրագրերի պատասխանատու:
Պետության ղեկավարների այցելության համար նախատեսված սովորույթով, այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եկան Երևանի օդանավակայան՝ ողջունելու սենատոր Դոուլին Հայաստանում: Օդանավակայանում ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսենը։ Չնայած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացակայում էր երկրից՝ Ֆրանսիա կատարած այցի պատճառով, նա հեռախոսով զրուցեց սենատոր Դոուլի հետ։

Սենատոր Դոուլը, որպես հայ ժողովրդի հերոս, մեծ խանդավառությամբ ընդունվեց ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնյաների կողմից։ Հայաստանում գտնվելու մի քանի օրերի ընթացքում մենք հանդիպեցինք վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի, առևտրի և արդյունաբերության նախարարի, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարի, արտաքին գործերի փոխնախարարի (նրանց համապատասխան նախարարները նախագահի հետ Ֆրանսիայում էին), խորհրդարանի նախագահի և նրա երկու տեղակալների, խորհրդարանական բոլոր հանձնաժողովների նախագահների, գործարարների և  դրամատերերի  հետ։ Սենատոր Դոուլը հանդիպեց նաև ընդդիմադիր երեք կուսակցությունների  առաջնորդների հետ և մամուլի ասուլիս հրավիրեց։

Մենք այցելեցինք ԱՄՆ դեսպանատուն, որտեղ տեղեկություններ ստացանք դեսպանից, առևտրային կցորդից և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչից։ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում հանդիպեցինք նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ։ Մենք  շրջեցինք ժամանակակից հագուստի արտադրամասում, որի սեփականատերը մի գործարար կին էր, որը 500 աշխատող ուներ: Վերջապես այցելեցինք Մանկական սրտաբանական կենտրոն, որտեղ գլխավոր վիրաբույժը ամերիկահայ բժիշկ Հրայր Հովակիմյանն էր։

Սենատոր Դոուլը խորապես հուզված էր Նորքի մանկատան 70 մանկահասակ երեխաներին այցելության ժամանակ։ Երբ իմացավ, որ մանկատան աշխատակիցները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, սիրահոժար առաջարկեց վճարել նրանց չվճարված աշխատավարձերը։

Մեկ այլ հուզիչ իրադարձություն էր սենատոր Դոուլի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ նա ծաղկեպսակ դրեց: Նա և Ալիս Կելիկյանը ծառ տնկեցին ի հիշատակ բժիշկ Համբար Կելիկյանի։

Սա սենատոր Դոուլի երկրորդ այցն էր Հայաստան։ Նա իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ այցելել է Հայաստան 1989 թվականին՝ 1988 թ․ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո։ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունը հեղինակավոր Պատվո շքանշան շնորհեց սենատոր Դոուլին։
Սենատոր Դոուլը դեռևս գործունյա էր 97 տարեկանում: 2020 թ. սեպտեմբերի 15-ին սենատոր Դոուլը և նրա լոբբիստական ընկերությունը՝ Alston & Bird-ը, պայմանագիր կնքեցին Հայաստանի կառավարության հետ՝ «դիտարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին առնչվող ընթացիկ իրադարձությունները և տրամադրելու ռազմավարական խորհուրդ՝ այդ հարաբերությունների բարելավման հետ կապված»։ Սենատոր Դոուլը գրել է. «Այս ծառայությունները կարող են ներառել Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնյաների, ինչպես նաև Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ շփումը»: Պայմանագիրը մեկ ամսով էր՝ 10000 դոլար արժողությամբ։

Հայ ժողովուրդը հավերժ կհիշի այս մեծ մարդուն, որը երբեք չմոռացավ իր առողջությունը վերականգնած հայ վիրաբույժին և հնարավոր ամեն ինչ արեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի. Էդգար Ղազարյան
«Այստեղ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ։ Բոլշևիկները դեռ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ խորհուրդներ ունեին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ըմբշամարտի ֆեդերացիա. Մեզ համար ևս մնում է անհասկանալի, որ Հայաստանի հավաքականի կազմից դուրս են մնացել մի շարք անվանի մարզիկներ
«Հորդորում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, որոնք կարող են վիրավորել կամ արժեզրկել մեր մարզիկներին և մարզիչներին»։
Աղբյուր` Panorama.am
14:50
Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է,...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Հրամանագրեր ու որոշումներ՝ պաշտոնից ազատելու մասին
Աղբյուր` Panorama.am
14:32
Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
14:10
Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի «խնդրանքով»,   հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
14:01
Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սիմիդյանի տեղակալին ազատել են պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը  շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել է Արա Մկրտչյանին։ 
Աղբյուր` Panorama.am
13:55
Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
13:26
Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
 Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}