ՀՀԿ-ն ԲՀԿ-ականին արգելել է խոսել. «Իրատես»
Ապարանցի Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ից զգուշացրել են՝ չխոսել: Երեկ, երբ «Իրատես»-ի թղթակիցը փորձել է նրա սիրած թեմայից՝ գյուղատնտեսությունից հարցեր ուղղել իրեն, թե ինչպես է ստացվում, որ ասում եք՝ գյուղերում հողը «հիվանդ» է քաղցկեղով, իսկ գյուղացիները դա հերքում են, պատգամավորը ոչինչ չի ասել, միայն առաջարկել է գնալ և ուսումնասիրել տեղում:
«Ախր արդեն ուսումնասիրել են, ու գյուղացին հայտարարում է, որ Դուք սխալ եք: Էշերի արձանիկների հավաքորդ, ցուլերի «մասնագետ» պատգամավորն արագացրել է քայլը՝ քթի տակ ինքն իրեն խոսելով. «Պիտի ասեն-խոսեն, ծախեն, մարդիկ պիտի ապրե՞ն, թե՞ ոչ»:
Միջանցքում հանդիպելով ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների, մոտեցել է, բարևել, վերջիննրն էլ, դիմելով նրան, նետել են. «Քեզ չե՞նք ասել՝ չխոսես, հարցազրույց չտաս»:
Իբր մինչ այդ այնքա՞ն էր խոսել:
«ՀՀԿ-ն ձեզ արգելե՞լ է խոսել», -հարցրի: Լռության ուխտ «կապած» Լյովա Խաչատրյանը ջղաձգվեց ու կրկնեց անգիր արած նախադասությունը. «գնացեք ուսումնասիրեք»: Ի՞նչն ուսումնասիրեն, որ ՀՀԿ-ն Լյովա Խաչատրյանին արգելե՞լ է, թե՞ որ վերջինս մի բան հայտարարում, բայց հետո ասածին տեր չի կանգնում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին