«Սիրիա կյանքը հեշտ է»
-... Կնոջս կսեմ՝ գնանք Սիրիա, չի ուզում։ Հա, լույսի խնդիր կա, գազի, հացի, ջրի... Բայց Սիրիա կյանքը հեշտ է ավելի, քան հոս, Հայաստան,-պատմում է տաքսու վարորդը։
Լսում եմ, ամբողջ ճանապարհը ու հիմա էլ մտածում եմ, փորձում եմ հասկանալ։ Ինչու չեմ կարողանում ըմբռնել, թե ուրեմն՝ կյանքը ինչո՞վ է հեշտ։
Մարդի՞կ են հեշտ։ Հարաբերություննե՞րը։ Աշխատա՞նք կա։ Ինչ կա պատերազմ տեսած Սիրիայում հայի համար, որ պատերազմ տեսած Հայաստանում չկա։
Ափսոսում եմ՝ այդ մարդկանց համար հայրենիք չդարձանք ուրեմն։ Հարաբերություններս ջերմ չդարձան, աշխատանք չտվեցինք, տունը օջախ չէ՝ բնակարաններ մնացին... Հա, բայց որտեղից տանք բաներ, որ մենք էլ չունենք։
Ուր են մեր մարդկային, ջերմ հարաբերությունները՝ լուփուս էստ ենք ապրում։
Ուր է աշխատանքը, դրա ընտրությունը. Որ մի սովորած-ավարտածն է գտնում իր մասնագիտությամբ աշխատանք՝ ինչ գտար, էլի լավ է։
Բայց Սիրիայից լավ չէ։
Ես ալ երթամ Սիրիա՝ գուցե Հայաստան ապրելս գա։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- kantsasar. Սուղ է ամէն բան՝ հացէն մինչեւ թան
- Սիրիայում ռուսական շարասյան ղեկավարը խոսել է Թուրքիայի հետ համատեղ պարեկության մասին
- Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 10 նավթագործ
- Սիրիայում 15 գյուղ է դատարկվել թուրքական զինուժի հարձակման վտանգի պատճառով
- Հալեպահայ լուսանկարիչն արժանացել է «Սանա» գործակալության մրցանակին
- Հին Հալեպը վերականգնվում է. «Արևելք»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները