Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր էլ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հայտնի հրապարակմանը.
«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։
Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։
Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մարությանի՝ «սևեր-սպիտակներ» բաժանումը, փաստորեն, իր իսկ գլխին է կախվել
- Ժամկետից ավելի վաղ Հայկ Մարությանի պաշտոնավարումն ավարտելու մասին քննարկում չկա. Էդուարդ Աղաջանյան
- Հետաքրքիր է՝ այդ նյութի հեղինակը ՀԺ օրաթե՞րթն է, թե՞ գործադիր իշխանությունը. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան