«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 9-րդը
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան իր «Քամի-քամի» երգով ելույթ կունենա իններորդը: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր, ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Գերմանիա, Վրաստան, Լեհաստան, Մալթա, Իտալիա, Բուլղարիա, Ռուսաստան, Իռլանդիա, Հայաստան, Ղազախստան, Ալբանիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ադրբեջան, Նիդեռլանդներ, Իսպանիա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պորտուգալիա։
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում:
Մալենայի «Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկությունը գլխավորում է Հայաստանի ներկայացուցիչը
- «Նա է հաղթողը». Օգտատերերը «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակի երգը լավագույնն են համարում
- Մալենան «Քամի քամի» երգով Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլում»
- «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայացնի Մալենան