Ռուսաստանցիները պատվաստվելու նպատակով սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան
Ռուսները սկսել են ավելի հաճախ պատվիրել դեպի Հայաստան տուրեր՝ ԱՀԿ-ի կողմից հաստատված Moderna դեղամիջոցով պատվաստվելու համար։ Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հաղորդել է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Եվրոպայի որոշ երկրներ, օրինակ, Ֆինլանդիա, Ֆրանսիա և Իսպանիա, ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն արտասահմանյան դեղամիջոցների պատվաստման վկայականի առկայության դեպքում:
Սակայն, Ապրեսյանի խոսքով, նրանք գալիս են ոչ միայն պատվաստումների համար։
«Ռուսաստանցիները հետաքրքրված են Հայաստանով, և շատ լավ է, որ լրացուցիչ խթան կա, ուղղություն ընտրելիս հաշվի է առնվում պատվաստման հնարավորությունը, այս երկու գործոնները դրական դեր են խաղում հանրապետություն այցելելու որոշում կայացնելիս»,- ասել է նա։ .
Այս գործելակերպը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսանկյունից։
«Սա մարդասիրական քայլ է, զբոսաշրջիկները Հայաստանից հեռանում են գոհունակությամբ, քանի որ առանց խտրականության կարող են պատվաստվել երկրի քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, այս ամենը դրական է ազդում զբոսաշրջության վրա»,- ասել է Ապրեսյանը։
Հայաստանի առողջապահության նախարարությունից «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ ռուսաստանցիները կարող են անվճար պատվաստվելլ, այդ թվում՝ «Moderna» դեղամիջոցով։ Դա անելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից պարզապես պահանջվում է ներկայացնել անձնագիր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան