Տնտեսություն 14:53 15/12/2021 Հայաստան

Անթույլատրելի է դեռ որևէ հարց չլուծած «ցատկել» մյուսին. տնտեսագետը՝ երկաթուղու վերագործարկման մասին

Երկաթուղու վերագործարկման դեպքում նախ պետք են երկկողմանի անվտանգության երաշխքիներ, լուրջ ներդրումներ։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Որքանով է սա իրատեսական և ինչ երկաթուղու մասին է խոսքը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս պահին կարող են դիտարկվել Ղազախի և Երասխի հատվածով երկաթուղին։ Դա նշանակում է, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխել Ռուսաստան կամ դեպի արևելք,  իսկ Ադրբեջանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ հաստատել Նախիջևանի հետ: Այսինքն, ըստ տնտեսագետի, երկաթուղու ապաշրջափակման երկու հնարավորություն կա։

«Սակայն երկաթուղու ապաշրջափակումը չի ենթադրում, որ շուկաներն են բացվելու, երկկողմանի հարաբերություններն են ամբողջությամբ կարգավորվելու։ Օրինակ, մենք ունենք Թուրքիայի հետ ավտոմոբիլային տարանցման հնարավորություններ, մեր բեռնատարները կարող են գնալ Թուրքիա և հակառակը, բայց մենք երկկողմանի հարաբերություններ չենք ստեղծում այդ երկրի հետ։

Հիմա երկաթուղու բացումը Հայաստանի տրանսպորտի համար կարող է այլընտրանքային հնարավորություն ունենալ։ Իրականում դեպի Եվրոպա, Ռուսաստան մեր արտահանման համար սա էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ամենակարճ ճանապարհը Վրաստանի տարածքով բեռնափոխադրումն է, որն ավելի էժան է, քիչ ժամանակ է պահանջում։ Իսկ երկաթուղու դեպքում, եթե բեռները Ղազախով հասնեն Բաքու, Բաքվից՝ Ռուսաստան, ապա տրանսպորտային ծախսը թանկ կլինի և ժամանակատար։

Բայց, որպես այլընտրանք, ցանկացած երկիր պետք է ունենա նման հնարավորություն։ Բացի այդ, կան որոշակի խումբ ապրանքներ, որոնք հնարավոր են տեղափոխել միայն երկաթգծով։ Դրանք ծանր, մեծ չափեր ապրանքներն են, ուստի բեռնափոխադրման տեսանակյունից այդ տարբերակը կարելի է օգագործել»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Այդուհանդերձ, ըստ տնտեսագետի, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել անվտանգության հարցրերին։  Ըստ նրա՝ այսօր հայկական երկաթուդին գտնվում է ռուսական  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարման ներքո, նրանք միգուցե կարողանան ադրբեջանական կողմի հետ գտնել անվտանգային երաշխիքներ, որ հայկական բեռները Ադրբեջանի տարաքով բեռնափոխադրման դեպքում չեն վնասվի։

«Սա պետք է հաջորդ փուլը լինի, ինչը բավականին բարդ է։ Այսինքն՝ պետք է լինեն երկկողմանի երաշխիքներ անվտանգության առումով։ Զուտ հայտարարություններով, որ մենք հաստատում ենք երկկողմանի երկաթծի շահագործումը, դա քիչ է»,- նշեց տնտեսագետը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանի դեպքում Ղազախի հատվածում կան տեխնիկական որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, հակառակ դեպքում հնարավոր չէ այն շահագործել։

Այսինքն, ըստ նրա, այն երկար ժամանակ այն չի շահագործվել և ներդրումներ պետք է արվեն։
Սուրեն Պարսյանը նշեց նաև, որ մինչ այդ կարող են օգտագործել Վրաստանի տարբերակը՝ երկաթգծով բեռները տեղափոխել Վրաստան, այդտեղից՝ Ադրբեջան, որից հետո էլ՝ Ռուսաստան։ Սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ տնտեսական տեսանկյունից դա ձեռնտու տարբերակ չէ։

«Դա  որպես այլընտրանք կարող է լինել , բայց չպետք է դրանից տնտեսական հրաշքներ սպասենք։ Այսինքն՝ սա այլընտրանք է, բայց տնտեսական տեսանկյունից մեծ սպասումներ չպետք է ունենանք։ Այո, ցանկացած երկիր պետք է ունենա այլընտանքային ճանապարհ, չենք կարող ասել՝ մեզ պետք չէ, հատկապես այդ ճանապարհը կարող ենք օգտագործել դեպի Չինաստան, Միջին Ասիայի երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար։

Օրինակ, մենք Չինաստանից ապրանքներ ենք ներկրում, կամ հակառակը՝ արտահանում։ Բայց սրանք ուղղակի հնարավորություններ են, որոնք պետք է ուսումնասիրվեն։ Նախ հարց է առաջանում՝ մեր բիզնեսները կկարողանա՞ն ադրբեջանական կողմի հետ լուծումներ գտնել, բայց քանի դեռ կա թշնամական մթնոլորտ, ապա բիզնես հարաբերություններ դժվար է կառուցել»,- ընդգծեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ քաղաքական առումով կան լուրջ խնդիրներ, եթե դրանք չուծվեն , ապա բիզնես հարաբերություններ չեն կարող լինել։ «Սպառնալիքներն Ադրբեջանի կողմից լինելու են, փոխադարձ անվտահությունը լինելու է։ Հիմա, եթե հակական ընկերությունը ցանկանում է Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխել, պետք է կապ հաստատի ադրբեջանական լոգիստիկ ընկերության հետ։ Արդյո՞ք այդ վստահությունը կա կամ հայկական ըկերությունը նման ռիսկի կգնա՞։  Այսինքն՝ թղթի վրա կարող է ամեն ինչ գրված լինել, բայց կյանքի չկոչվել»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ այն կարծիքին է, որ երկաթուղու վերագործակցման մասին խոսելը վաղաժամ է, քանի որ դրա համար տարրական անվտանգության նախապայմաններ են անհրաժեշտ, որոնք, բնականաբար, ապահովված չեն։

«Մինչև արտաքին կոմունիկացիաները բացելը, պետք է նախ ներքին կոմունիկացիաների մասին մտածել այն մարդկանց համար, որոնք բնակվում են Արցախում և չեն կարողանում ազատ տեղաշարժվել, նրանք, որոնք այսօր զրկվել են իրենց տներից, ինչպես նաև չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։ Այսինքն՝ կան մարդասիրական բնույթի բազմաթիվ խնդիրներ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ նաև պետք է ունենալ մի իրավիճակ, երբ վստահության որոշակի բաղադրիչ կլինի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մինչդեռ, ըստ նրա, երբ Ադրբեջանի կողմից սպառնալիքները չեն դադարում, Բաքվում կտտանքների են ենթարկվում հայ գերիները, սպանում են խաղաղ բնակչությանը, ուստի նման իրավիճակում, ըստ տնտեսագետի, անթույլատրելի է դեռ որևէ հարց չլուծած «ցատկել» մյուսին։

«Երկաթուղին շատ լավ գաղափար է, նոր բան չէ, բայց ամեն ինչ պետք է ժամանակին լինի։ Նաև չպետք է մոռանանք, որ այսօր Ադրբեջանը չի ցանկանում լսել Արցախի կարգավիճակի մասին, նույնիսկ մինչև Երևան հասնելու մասին է խոսում, իսկ եթե Փաշինյանը պատրաստ է դրան, ապա չեմ կարծում, որ որևէ ողջամիտ հայ կարող է առանց հայհոյանքի դեպի Փաշինյանը կամ մյուսները, նման լուրերն ընդունել»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}