ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է հայտնում ԱՄՆ մեկնող ուղևորվողների համար։
«Օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։
Բոլոր ԱՄՆ ուղևորվողներին հորդորում ենք պարբերաբար ստուգել ձեր ավիափոխադրողի կայքը և հետևել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների հետ կապված փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան