Փորձ է արվում առևանգել վանաձորցու վստահության քվեն. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններում համոզիչ և աներկբա հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյան Դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ակնհայտ քաղաքական հետապնդում և վանաձորցու վստահության քվեն առևանգելու անթույլատրելի և հանցավոր փորձ: Այս մասին նշված է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«Գաղտնիք չէ, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործադրեցին իշխանական արսենալում առկա բոլոր լծակները, բոլոր անթույլատրելի և արատավոր մեթոդները ճնշելու և վախեցնելու Ասլանյանի կողմնակիցներին, այժմ էլ՝ իշխանություններն անցել են իրենց քռքաշ վերջին մեթոդին՝ քրեական գործ կարելով հաղթած թեկնածուի նկատմամբ, փորձ է արվում վիժեցնել ավագանու առաջին նիստում Մամիկոն Ասլանյանի՝ որպես համայնքի ղեկավար վերջնական ընտրությունը:
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման ռեպրեսիվ գործողությունների իրականացումը, կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Մամիկոն Ասլանյանին և վերջ տալ հաղթած թիմի նկատմամբ իրականացվող քաղաքական և ուժային տեռորին, այլապես այս իշխանությունը ևս մեկ ավելորդ անգամ կարձանագրի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունենալու փաստը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել․ Արթուր Վանեցյան
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին․ Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան