Գեներալները երաշխավորում են Աշոտ Մինասյանին
Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:
Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի:
Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց»
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված. Միհրան Պողոսյան
- Մինչ օրս Աշոտ Մինասյանի պաշտպանական կողմին չի տրամադրվել կալանավորելու մասին որոշումը․ փաստաբան
- Աշոտ Մինասյանը վտանգ է ներկայացնում, քանի որ ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին. Ռեժիսոր
- Ռոմանոս Պետորսյանի նախկին տեղակալն Տիգրան Սիմոնյանն է որոշում կայացրել կալանավորել Աշոտ Մինասյանին. Ագնեսա Խամոյան
- Փաստաբան. Աշոտ Մինասյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան