Այսպիսի կալանավորումների շարք երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել․ Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․
«Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է: Այսպիսի կալանավորումների շարք՝ բացառապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց նկատմամբ, երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել...»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ձերբակալվել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը ՏԻՄ ընտրություններում հաղթանակ էր տարել Վանաձորում։
Այսօր նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանն «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացվել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում