Միջազգային իրավապաշտպան կառույցները և դեսպանատները կարո՞ղ է փակվել են, տեղյակ չենք․ Բաբկեն Հարությունյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է․
«Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած Մամիկոն Ասլանյանին այսօր բերման են ենթարկել։ Նպատակը իհարկե պարզ է` ամեն գնով ՔՊ թեկնածուին կարգել համայնքապետ։ Հիշում ենք, թե ինչպես էր Նիկոլը ամեն առիթով երդում ուտում, թե ժողովրդի կամքից վեր ոչինչ չկա, ում ժողովուրդը ընտրի` ինքը կենթարկվի ժողովրդի կամքին, բայց արի ու տես, որ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չդրժեր երդումը և ռեպրեսիաներ չկիրառեր Ասլանյանի վրա։
Ի դեպ` զուգահեռ տեսնում ենք, թե ինչ ճնշումներ իրականացվեցին և իրականացվում են այլ համայնքներում նույնպես, որպեսզի ՔՊ-ն զավթի համայնքապետարանները։
Միջազգային իրավապաշտպան կառույցները և դեսպանատները կարո՞ղ է փակվել են, տեղյակ չենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Իշխանությունը իր ձեռագրին համահունչ՝ ապօրինի կձերբակալի Մամիկոն Ասլանյանին․ Արսեն Բաբայան
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան