«Ժողովուրդ». Հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեև այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռևս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի:
Փաշինյանի՝ իշխանության համար Ընտրական օրենսգրքի փոխոխության հանձնառությունը, փաստորեն, իրական փորձություն դարձավ: «Քաղաքացիական պայմանագրի»՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածուները որոշ համայնքներում համայնքապետ ընտրվելու ճանապարհին դժվարությունների են հանդիպում, քանի որ, ըստ նոր ԸՕ փոփոխության, համայնքապետը միանձնյա կարող է ընտրվել, եթե հաղթահարում է «50+»-ի շեմը: Թալինում, Վարդենիսում, Նոյեմբերյանում, օրինակ, որտեղ ՔՊ-ն առավելագույն (40-ից ավելի տոկոս) թվով ձայներ է հավաքել, անակնկալ իրավիճակում է հայտնվել, քանի որ մանդատ ստացած մյուս ուժերը հայտարարել են միավորվելու ու իշխանություն վերցնելու մասին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու խորհրդարանում համանուն խմբակցության անդամները չեն էլ թաքցնում՝ անելու են հնարավորը, որ ընդիմադիր դաշինքները տեղի տան, ու ՔՊ-ի թեկնածուները ստանձնեն համայնքների ղեկավարումը: Ցանկալի արդյունքին իշխանականները հասել են Թալինում. այստեղ կուսակցություններից մեկը հայտարարել է մանդատներից հրաժարվելու մասին, քանի որ ճնշումների ենթարկվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նոյեմբերյանում նույնպես ՔՊ-ն բանակցություններ է վարում՝ հասկանալու համար՝ ավագանու որ անդամներին կարող է համոզել իրենց միանալ: Վարդենիսում էլ «Միասնական Վարդենիս» դաշինքի թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ուժային կառույցները լծվել են ավագանու մյուս անդամների ու ընդհուպ նրանց կանանց հարցաքննության կանչելու գործին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան