«Ժողովուրդ». Փոխատեղումները ինչով են պայմանավորված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխանության ներսում փոխտեղումները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին մի պաշտոնից մյուսն է տեղափոխում՝ փորձելով առավել թիրախային ու ոլորտին համապատասխան նշանակումներ անել: Պետական վերահսկող ական ծառայության պետ, շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմնոս Պետրոսյանին նշանակելը Փաշինյանը թիմակիցներին բացատրել է հանգամանքով, թե Պետրոսյանը ՊՎԾ-ում հեղափոխական քայլեր է իրականացնելու: ArmLur.am-ի տեղեկութուններով՝ վարչապետին չի գոհացրել Ուլիխանյանի աշխատելաոճը, առավել կոշտ գործուղությունների ակնկալիք է ունեցել նրանից:
Վերահսկողական ծառայությունը, նշենք, պետական տարբեր գերատեսչություններում ստուգումներ ու չարաշահումներ անելու լիազորությունն ունի, ու Նիկոլ Փաշինյանն ակնկալել է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս կառույցը կոնկրետ ու թիրախային աշխատանք է տանելու, չարաշահումներ բացահայտելու եւ այլն:
Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին նշանակելիս նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ասում էին, թե Պետրոսյանը նախարարությունում էական, հեղափոխական փոփոխություններ է իրականացնելու, բայց մի քանի ամսվա ընթացքում տեսանք՝ հեղափոխական որեւէ փոփոխություն այդպես էլ չարձանագրվեց նախարարությունում:
ՊՎԾ-ի պետ Տիգրան Ուլիխանյանը, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի: Ուլիխանյանը, նշենք, ծնունդով վանաձորից է, ու նրա՝ մարզպետ նշանակելու հարցը, ըստ երեւույթին, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված կլինի:
Լոռու մարզպետ, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն էլ ԱԻՆ-ին կտեղափոխվի՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը, որ Կարեն Սարուխանյանի հրաժարականից հետո թափուր է մնացել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Սարուխանյանին էլ առանց աշխատանքի չի թողնի, նա էլ առաջիկայում իր հարազատ մարզում պաշտոն կստանա՝ ստանձնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը: Սարուխանյանն ու Խաչատրյանը, նշենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ էին, մտերիմ ընկերներ. խորհրդարանի միջանցքներում նրանց անընդհատմիասին կարելի էր տեսնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան