Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.
«ՁՊՎ-ում այցելել էի Նարեկ Սամսոնյանին։ Նա խնդրել է փոխանցել իր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր խոսքով և գործով աջակցություն են ցուցաբերել իրեն։ Իր հերթին, Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում այսօր ձերբակալված քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին»։
Ավելի ուշ Մելիքյանը նշել է.
«Դիտեցի Էդմոն Մարուքյանի լայվը՝ ի արդարացումն «ծանր վիրավորանքի» հակասահմանադրական հոդվածով Նարեկ Սամսոնյանի ձերբակալման։ Լայվում անդրադարձ է կատարվում նաև անձամբ ինձ և այդ առիթով կատարվում են իրականությանը չհամապատասխանող պնդումներ։
Քանի որ Սամսոնյանը դեռ ձերբակալված է, ստիպված եմ ինքս լայվի ձևաչափով անդրադառնալ պարոն Մարուքյանի պնդումներին, մասնավորապես Նարեկ Սամսոնյանի, Դավիթ Խաժակյանի, իմ ու ևս երկու անձի հանդիպման ընթացքում իմ արտահայտած մտքերին ու մոտեցումներին։
Վաղն առավոտյան լրացուցիչ կհայտնեմ լայվի ժամը»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանի ձերբակաման դեմ մեր բերած բողոքի քննությունը նշանակել է վաղը․ Մելիքյան
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրեցի դատարան․ Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Կբողոքարկենք Սամսոնյանի ձերբակալման որոշումը
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան