Շարմ էլ Շեյխում քննարկվել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու հարցը
Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 15-ին կայացել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպում։
Դատախազությունից մանրամասնում են, որ կողմերը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունց տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ:
Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում:
Ըստ աղբյուրի, կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և եկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում