Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կիսաճշմարտություններ. Ռուբեն Մելիքյան
««Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ձերբակալության գործով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ լայֆ ձևաչափով, մեղմ ասած, կիսաճշմարտություններ էր ներկայացնում, առանձին դեպքերում իրականությունը լրիվ հակառակ ձևով էր ներկայացնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե որ օրերին է այս ամենը կատարվում. «Խայտառակ վիճակ է մեր արտաքին քաղաքական դաշտում, Թուրքիայի վիլայեթ դառնալու գործընթաց է, կարծեք թե, իրականացվում, ինչ-որ մարդիկ են գալիս արտասահմանից, ասում են՝ թուրքերը, ադրբեջանցիները մեզ վտանգ չեն սպառնում, ինչ-որ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում: Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց լուրջ վտանգներ եմ զգում, տեսնում եմ, որ ինչ-որ բան է նախապատրաստվում: Եվ այդ ընթացքում խայտառակ ձևով ձերբակալվում է Նարեկ Սամսոնյանը, նաև մեկ տարի առաջվա քրեական գործով Նարեկ Մանթաշյանը ձերբակալվեց, հետո կալանավորման հարց բարձրացվեց:
Եկեք հասկանանք՝ շատ հավանական է, որ այս ամենը պատահական չէ, այսինքն իրականացվում է մի ամբողջ գործընթաց, էլեմենտներից մի քանիսն էլ այն է, որ հանրությունը, հատկապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդիկ, իրենց ուշադրությունը շեղեն իրենց ընկերներին, գործընկերներին ապօրինի ձերբակալումից ազատելու, այդ հարցում էներգիա ծախսելու վրա և այլ հարցերով»:
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Քրեական գործը վերաբերում է Սամսոնյանի կողմից որոշակի արտահայտություններ կատարելուն, որը, դիտարկելով որպես ծանր վիրավորանք, հաղորդում է ներկայացվել։
Ռ.Մելիքյանը հիշեցրեց, որ Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա:
«Էդմոն Մարուքյանը նշում է՝ հայհոյողը եսիմ ով է, նստում է՝ սրան է հայհոյում, նրան է հայհոյում: Հայտնի ֆանտաստ գրողի ազգանունը տալու անմիջական պատճառը Դավիթ Խաժակյանի նկատմամբ եղել է «Լուսավոր Հայաստանի» մի քանի ներկայացուցիչներին որպես պատասխան: Ըստ Նարեկ Սամսոնյանի, զրպարտչական ու խիստ վիրավորական տեղեկություններ էին տարածում՝ «լափդ պակասել է», «քեզ լափ էր տալիս այս ինչ գործիչը, հիմա ման ես գալիս, ով պետք է լափ տա»: Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններից մարդը վիրավորվել էր և վիրավորանքին որպես արձագանք նաև այդ բառն էր գրած եղել:
Սա էլ հասկանանք, այսինքն՝ ոչ թե իրենք հանգիստ իրենց համար նստած էին եղել, որևէ բան չէին ասել, ու Նարեկ Սամսոնյանն ասաց և այլն, այլ անմիջական պատճառը եղել է դա:
Նարեկ Սամսոնյանը շատ վրդովված է եղել, որ այդպիսի զրպարտություններ էր իր նկատմամբ տարածվում և ի պատասխան այդ զրպարտության, եղել է այդ բառի օգտագործումը»,- մանրամասնեց Ռ.Մելիքյանը:
Նրա խոսքով, հետո եղել է հանդիպելու պայմանավորվածություն. «Ես այդ հանդիպմանը մասնակցել եմ, նպատակ եմ ունեցել հանդիպման արդյունքում խաղաղ ձևով ամեն ինչ ավարտվի:
Ոչ թե նպատակ եմ ունեցել, որ խաղաղ ձևով ամեն ինչ ավարտվի, քանի որ, ըստ Էդմոն Մարուքյանի, ես հասկացել եմ Սամսոնյանի արածն իրավախախտում է կամ հանցագործություն, այլ լրիվ հակառակը: Ես այդ հանդիպման ժամանակ բառացի և ուղիղ ասել եմ, որ, իմ պատկերացմամբ, սա որևէ իրավական հեռանկար չունեցող գործ է, այսինքն եթե ծանր վիրավորանքի հարց եք բարձրացնում, մարդիկ հարց են տալու՝ հարգելիներս, ասենք վիրավորանք է եղել, ի պատասխան ինչի՞ է եղել: Շատ կարևոր գործոն է:
Հիմա էլ եմ այդ կարծիքին, այս գործը նորմալ պայմաններում հեռանկար չի կարող ունենալ»:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Սամսոնյանի ձերբակաման դեմ մեր բերած բողոքի քննությունը նշանակել է վաղը․ Մելիքյան
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրեցի դատարան․ Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Կբողոքարկենք Սամսոնյանի ձերբակալման որոշումը
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Աննա Մկրտչյանը Սամսոնյանի դեմ հարուցված քրեական գործն աբսուրդ է համարում
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Սամսոնյանին ձերբակալելու մասին ողջ պատմությունը
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան