Ռուսաստանում երկու մեքենաների բախման պատճառով յոթ մարդ է զոհվել
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությանը, երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են:
Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ բախվել են Hyundai Solaris և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհերից 5-ը գտնվել են Toyota-ում, երկուսը՝ Hyundai-ում: Hyundai-ի ևս երեք ուղևոր հոսպիտալացվել են: