Վլադիմիր Գասպարյան. Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում առողջական վիճակը կտրուկ վատացել էր օրեր առաջ, գրում է.
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ:
Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:
Աստված բոլորիս պահապան»։