ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերը
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետաքննության վերաբերյալ փաստաթղթերի նոր խմբաքանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Միջադեպի հանգամանքները պարզելու համար, ըստ արխիվային նյութերի, ստուգվել են կոմունիստների և ազատականների մասին տեղեկությունները։
Ամենահին փաստաթուղթը թվագրվում է 1941 թվականի հոկտեմբերի 11-ին: Դրանում ասվում է ամերիկացի միջազգայնագետ Էդվարդ Քարթերի՝ Լոս Անջելես կատարած ուղևորության մասին, որտեղ նախատեսվում էր քննարկել օգնությունը Ռուսաստանի հարցով հանձնաժողովին, որն ստեղծվել էր մեկ տարի առաջ: Հանդիպումը կազմակերպել խորհուրդ էր տվել Հերբերտ Բիբերմանը, որ 1938 թվականին մասնակցել էր նացիզմի դեմ հոլիվուդյան լիգայի աշխատանքներին: 1940 թվականի սեպտեմբերին նրան անվանում էին կոմունիստական ճակատի կողմնակցի:
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին, երբ բաց տանիքով լիմուզինով նախընտրական երթ էր կատարում Տեխաս նահանգի Դալաս քաղաքի փողոցներից մեկով: Նրան մահացու վիրավորում էր հասցրել դիպուկահարի կրակոցը: Կոնգրեսի ստեղծած հանձնաժողովը պարզել էր, որ Քենեդիի սպանողը նախկին նավաստի Լի Հարվի Օսվալդն է եղել:
Օսվալդին կրակել էին ձերբակալումից երկու օր անց: Նրանց սպանել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին, որն էլ մահացել է երեք տարի անց թոքերի քաղցկեղից: