Իշխանությունները ունեն բոլորին կալանավորելու վատ ցանկություն․ Արամ Վարդևանյան
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է միջազգային համաձայնագիր, որն իրենից խնդիր չի ներկայացնում։ Խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ միաժամանակ անդրադառնալով շուրջ քսան տարի առաջ ԱԺ-ում քննարկված միջազգային մի պայմանագրին։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի մասին է,որը ՀՀ-ն վավերացրել է և ստանձնել պարտավորություններ։
«Պարտավորությունները լիարժե՞ք էին կատարվում, ոչ, բայց ժամանակի ընթացքում այդ պարտավորությունների կատարման մակարդակը մշտապես բարձրանում էր։ Այդ կոնվենցիան նախատեսում է նաև մարդու ազատության իրավունք, որը նաև Սահմանադրական նորմ է։ Դա նշանակում է, որ մարդկանց չես կարող ուղղակի ինքնանպատակ կալանավորել, այլ պետք է կալանավորել ծայրահեղ դեպքում»,- ասաց պատգամավոր։
Նա ներկայացրեց, թե ինչպիսին է այժմ պատկերը ՀՀ-ում։
«Ունենք միջազգային կոնվենցիա, պարտավորություն, բայց կատարման տեսանկյունից ունենք խայտառակ պատկեր։ ՀՀ-ում 2021 թվականին ներկայացված կալանավորման միջնորդություններից 90 տոկոսը բավարարվել են։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները ունեն վճռական կամ վատ ցանկություն՝ բոլորին կալանավորելու։ Այսպես չի կարող լինել։ Քրեական գո՞րծ եք քննում, քննեք, ինչու՞ համար են բոլորը կալանավորվում։ Ինչո՞ւ է դա միշտ պայմանավորված քաղաքական բաղադրիչով։ Եվ ինչո՞ւ է միջազգային հանրությունը այսպես լռության ուխտ պահում»,- եզրափակեց Վարդևանյանը։
Նշենք, որ ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական դիվերսանտն ԱԺ շենքում է. Անդրանիկ Թևանյան
- Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են
- ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան