Եթե պետությունը նախատեսում է թեստավորումը որպես պարտականություն, պետք է վերահսկի դրա գները. Վարդևանյան
Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց բանավոր ընթացակարգով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի դատաքննությունը: Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմել է «Հայաստան» դաշինքը՝ վիճարկելով առողջապահության նախարարի այն հրամանի՝ համաձայն որի՝ հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ-ում ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշումը առանցքային է մի պարզ պատճառով, որ գնահատավելու է միջամտության սահմանադրականությունը:
«Մեծ հույս ունեմ, որ ՍԴ-ն կանդրադառնա նաև այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետությունը բազմաթիվ հարցերում ծախսի բեռը վերցնում է իր վրա, իսկ այս դեպքում թեստավորման ծախսը թողնում քաղաքացու վրա»,- նշեց նա:
Ա. Վարդևանյանի խոսքով, ՍԴ-ն կարող է նաև այս հարցին անդրադառնալ՝ արդյո՞ք պետությունն իր պարտականությունները կատարել է, թե ոչ. «Ես պնդում եմ՝ պետությունը ՊՇՌ հետազոտումները ինքը պետք է կատարի և կարող էր դա կատարել»:
Նա նշեց, որ թեստավորումը եթե պետությունը նախատեսում է որպես պարտականություն, պետք է վերահսկի դրա գների քաղաքականությունը, այդ հարցում միջամտի, քանի որ պետությունն է դա որպես պարտականություն նախատեսում:
«Ունենք ՊՇՌ հետազոտումներ, որոնց արժեքը 40 հազար դրամ է, 68 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը եթե ընկնում է այդ մեկ կլինիկայի հույսին և 40 հազար դրամ պետք է վճարի ՊՇՌ հետազոտման համար, դա ողջամի՞տ է: Դա աբսուրդ է: Նույն հաջողությումբ 10, 15, 20 հազար դրամն էլ է առավել քան մեծ ծախս, քանի որ խոսքը գնում է ամսվա մեջ երկու անգամ անելու մասին: Բավական մեծ ծախսային բեռ է:
Երբ դրա ինքնարժեքը մոտ 2000 դրամ է, ինչպե՞ս կարող է դինամիկ այդպես բարձրանա: Կարծես բիզնես ոլորտ լինի, որտեղ մարդիկ միլիոնատեր են դառնում: Թող պետությունը սուբսիդավորի, իրենք էլ դառնան միլիոնատեր, բայց ոչ մարդու գրպանից պոկեն ու դառնան»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին չպետք է լինի ծախսեր պարտադրելու մատերիալ, առհասարակ ՀՀ քաղաքացու հետ պարտադրանքով չեն խոսում:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունները բավարարվեցին
- Այդ խայտառակ հրամանն ընդունվել է Անահիտ Ավանեսյանի կողմից, պարտավոր էր ներկա լինել ՍԴ նիստին. Վարդևանյան
- Ինձ համար անընդունելի և տարօրինակ է թեստավորման գների միջև առկա ոչ աննշան տարբերությունը. ՍԴ դատավոր
- Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում