Արտակ Դաշյանը միացել է «Փյունիկ»-ին
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ Թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարրակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Արտակ Դաշյանն անցկացրել է 182 խաղ և խփել 38 գոլ։ Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանն անցկացրել է 7 խաղ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում